Փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի տներից մեկի բնակիչը տանիքում ինքնասպանություն է գործել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում: |