Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությանն է հանձնվել ցամաքային ինքնագնաց հետախուզական թեթև, միջին և ծանր հեռակառավարվող մեքենաների նախատիպերը։ Մինչև ընթացիկ տարվա հուլիսը նախատեսվում է այդ մեքենաները դնել սերիական արտադրության, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anadolu-ին: Թեթև մեքենաների քաշը չի գերազանցում 1 կգ-ը։ Միջին քաշ ունեցող մեքենաների կշիռը կազմելու է 3կգ, իսկ ծանրերինը՝ մինչև 6կգ։ Մեքենաների վրա տեղադրվելու են ցածր ձայն ունեցող շարժիչներ։ Դրանք հիմնականում օգտագործվելու են քարանձավներում, բնակելի շենքերում։ |