Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացրել է
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլի 16) -Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 18) - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 7:30-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, - Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում), - Ոտնլվայի կարգ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում, - Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում, ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 19) - Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում, - Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում, ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 20) - Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում, ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 21) - Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին: |