ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Ուկրաինայի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներ կան». Զելենսկի
16:15, 25.04.2019 | mamul.am
4683 | 0

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր Ուկրաինայի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներ կան, որոնք միայն միասին կարող ենք լուծել: Ռուսական ագրեսիան, դանդաղ տնտեսական զարգացումը, ուկրաինացիների զանգվածային արտագաղթը, համատարած կաշառակերությունը. սրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին: Այդ պատճառով էլ, պետք է ընդունենք այնպիսի որոշումներ, որոնք կկոնսոլիդացնեն հասարակությանը, և ոչ թե հակառակը: Ուկրաիներենն Ուկրաինայի միակ պետական լեզուն է: Այդպես եղել է, կա ու կլինի: Այս հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Պետությունը պետք է խթանի ուկրաիներենի տարածմանը: Ուկրաիներեն լեզվին առնչվող օրենքն ապրիորի է ընդունվել: Այդ օրենքում ավելի քան 2000 փոփոխություն են կատարել: Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, ես լրջորեն կզբաղվեմ այդ օրենքով: Օրենքում պետք է հաշվի առնվեն Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքները: Իմ լիազորությունների սահմաններում ամեն բան կանեմ, որ այն բխի քաղաքացիներ շահերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր