Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 13 ֆուտբոլիստ վաճառել։ Նա նրանց չի տեսնում առաջիկա մրցաշրջանի համար կազմած իր ծրագրում։ «Ռեալ»-ից, ամենայն հավանականությամբ, կհեռանան Քեյլոր Նավասը, Սերխիո Ռեգիլոնը, Խեսուս Վալյեխոն, Թեո Էռնանդեսը, Դանի Սեբալյոսը, Խամես Ռոդրիգեսը, Մարտին Էդեգորը, Մարկոս Լյորենտեն, Մաթեո Կովաչիչը, Օսկար Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Բորխա Մայորալը, Ռաուլ Դե Թոմասը։ |