ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ասիայիում առաջին անգամ պաշտոնապես գրանցել են նույնասեռականների ամուսնությունները
01:45, 25.05.2019 | mamul.am
6489 | 0

Թայվանում նույնասեռականների ամուսնությունների գրանցումն սկսվել է ուրբաթ օրը, կղզու խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունումից մեկ շաբաթ անց. այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը (CNA):
Ուրբաթ առավոտյան, Թայպեի շրջանում պաշտոնապես գրանցվել է միասեռականների առաջին ամուսնությունը: Ընդհանուր առմամբ, 300 միասեռականներ արդեն ամուսնության դիմում են ներկայացրել:
Նախօրեին կղզու կառավարության ղեկավար Սու Չժենչանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրասենյակի անձնակազմին կոչ է արել նույնասեռ զույգերին պատշաճ ծառայություններ մատուցել և ձեռնպահ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելուց:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Թայվանի խորհրդարանն օրինականացրել է միասեռականների միջև ամուսնությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր