ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՈՒԵՖԱ-ն արգելել է «Արսենալ»-ին աջակցել Մխիթարյանին
14:25, 27.05.2019 | mamul.am
4122 | 0

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չի կարողանա աջակցել իր ֆուտբոլիստին։ Ակումբը մտադիր էր Եվրոպայի լիգայի եզրափակչի նախավարժանքին դուրս գալ «Մխիթարյան» գրությամբ մարզաշապիկներով, սակայն ՈՒԵՖԱ-ն արգելել է նման ակցիան։

Նշենք, որ նման ակցիաները, կանոնադրության համաձայն, պետք է համաձայնեցվեն կազմակերպության հետ։ ՈՒԵՖԱ-ն դեմ է արտահայտվել ակցիային։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց կթողնի մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր