Նոքս Դանիելը հասկացել է, որ իր որդին յուրահատուկ է, երբ նա դեռ 9 ամսական է եղել: Այդ տարիքում արդեն երեխան կարողացել է հիշել տառերի տեղերը համակարգչի ստեղնաշարի վրա, գրում է Legid-ը: 2017 6 տարեկանում արդեն վունդերկինդը դարձել է Օքսֆորդի ամենաերիտասարդ ուսանողը: 2017 թվականին երիտասարդ գիտնական Ջոշուա Բեքֆորդն, ով հիմա 13 տարեկան է, ճանաչվել է 30 ամենախելացի մարդկանցից մեկն աշխարհում, ով տառապում է աուտզիմով՝ Քանների համախտանիշով: Հոր խոսքերով՝ երեխան շատ վաղ է սկսել գիտելիքներ ձեռք բերել, 3 տարեկանում վարժ կարդացել է՝ օգտագործելով աուդիոգրքեր, կարողացել է խոսել ճապոներեն: Երիտասարդ գիտնականը հետաքրքրվում է նաև ակադեմիաան գիտելիքներով, հաջողություններ ունեցել էկոլոգիայի, հումանիտար գիտելիքների շրջանում: Նա անգամ մանկական գիրք է գրել հին երկրների, հնագույն քաղաքակրթությունների մասին: Բեքֆորդը մասնակցել է Վեննայում կայացած TEDx գագաթնաժողովին ու ներկայացրել «Մայր բնության փրկությունը» պոեմն, ինչի համար ստացել է ազգային մրցանակ: |