«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային բռնությունը և ուժի գերազանցում են թույլ տվել, պետք է պատժվեն: Ըստ նրա՝ հասարակական պահանջին պետք է հետևեն իրավական հետևանքները: «Ինչ վերաբերում է այսօրվա քաղաքական որոշմանը, առաջնային պատճառը, որը մեզ դրդեց դրան, հասարակության, հատկապես երիտասարդության ցանկությունն ու պատրաստակամությունն է՝ ակտիվորեն ներգրավվել երկրի կառավարման գործում և պատասխանատվություն ստանձնել»,- նշել է Բ. Իվանիշվիլին: Նա նկատել է, որ այդ հասարակական դրվածքի հետ համամիտ է իրենց քաղաքական թիմը, որն ունի ցանկություն՝ հրաժարվել մեկնարկային առավելությունից, մի բան, որը խառն ընտրական համակարգի պայմաններում «Վրացական երազանքում» շատ կա: |