ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Հայկ Մարությանը հիշեց հայտնի անեկդոտը
14:40, 26.06.2019 | mamul.am
5317 | 1

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին հարց ուղղեց պոլիկլինիկաների կողմից տրամադրվող անվճար դեղորայքի վերաբերյալ: Անի Խաչատրյանն օրինակ բերեց մայրաքաղաքի թիվ 19 պոլիկլինիկան, որի բաժնի պետերից մեկը Բաբինյանի հորաքույրն է, իսկ Էրեբունու «Գրիգոր Նարեկացի» ծննդատան փոխտնօրենը՝ նրա քույրը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով 19 պոլիկլինիկակայի թեմային, կատակեց. «Այն հայտնի անեկդոտն եմ հիշում, որ ասում է՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

Բաբինյանը նշեց, որ իր հորաքույրը 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ. «Այո, ճիշտ է, քույրիկս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում՝ որպես փոխտնօրեն»,- հաստատեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր