ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կայացել է ՀՖՖ տարեկան ժողովը․ հայտնի են որոշումները
16:50, 26.06.2019 | mamul.am
2847 | 0

Հունիսի 26-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես է եկել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Այնուհետև հրապարակվել է անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները հաստատել են ֆինանսական հաջորդ տարվա բյուջեն: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրել է 2019-2025 թթ. ՀՖՖ ռազմավարությունը, որից հետո ժողովի պատվիրակները միաձայն քվեարկել են ՀՖՖ ռազմավարության, ՀՖՖ կառուցվածքի, անկախ աուդիտորի նշանակման հաստատման օգտին:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր և ՀՖՖ ոսկե հուշամեդալ է հանձնել «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 70-ամյակի և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով և ՀՖՖ ոսկե հուշամեդալով է պարգևատրվել Ռոբերտ Դալլաքյանը:

Օրակարգի վերջին երեք հարցերի քննարկման արդյունքում ձևավորվել են անկախ կոմիտեների՝ աուդիտի և համապատասխանության կոմիտե, իրավական մարմինների (Կարգապահական և էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի Լուծման պալատ) կազմերը, ինչպես նաև չեղյալ է համարվել «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Պատվիրակները կողմ են քվերակել «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի և «Յունիոր Սևան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը:

Արթուր Վանեցյանը և Սուրեն Մարտիրոսյանը
Արթուր Վանեցյանը և Ռոբերտ Դալլաքյանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր