Ադրբեջանի Շեքի քաղաքում 500-ամյա ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով վիրավորում ստացած զբոսաշրջիկներից մեկը հիվանդանոցում մահացել է: Հաթիրա Աղամալիևան հոսպիտալացվել է ազդրի բաց կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ, բժիշկներին չի հաջողվել նա կյանքը փրկել: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով վիրավորում էր ստացել 19 զբոսաշրջիկ:
|