««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Ս. Սարգսյանը հանգստանալու է թոռնիկների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջանորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստացվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային: Հավելենք, որ նա 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետև մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |