Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է . «Հենց այսպիսի զարգացման ծրագրեր են մեզ պետք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ «Մենք ուզում ենք առողջապահության ոլորտում ստեղծել շարժում: Բժիշկներն ու բուժակները 2 տարով կգնան աշխատելու Հայաստանի ամենադժվար վայրեր: Նրանք կդառնան համակարգի կարևոր դեմքերը, որոնք իրենց մաշկի վրա են զգացել մեր երկրի խնդիրներն ու լուծումներ են բերել համայնքներ»,- ասում է «Առողջ Հայաստան»-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Լարիսա Հովհաննիսյանը»։ |