Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները։ Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 20-21-ին և 27-28-ին: Թիմերը կազմել են հետևյալ զույգերը՝ «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Ռոսենբորգ» (Տրոնհեյմ, Նորվեգիա) «Օլիմպիակոս» (Պիրեյ, Հունաստան) - «Կրասնոդար» (Ռուսաստան) ԼԱՍԿ (Լինց, Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա) ԱՊՕԵԼ (Նիկոսիա, Կիպրոս) - «Այաքս» (Ամստերդամ, Հոլանդիա) ՉՖՌ (Կլուժ, Ռումինիա) - «Սլավիա» (Պրահա, Չեխիա) «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա): |