ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
15:30, 04.09.2019 | mamul.am
17399 | 0

Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վճիռը: Ըստ այդմ, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը: Որոշվեց, որ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ: Օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր