ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
««Իմ քայլը» նիստ կգումարի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քայլեր գտնելու համար». Լ. Մակունց
14:10, 16.09.2019 | mamul.am
2478 | 0

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ կգումարի՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քայլեր գտնելու համար: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք ունենք մշակած քայլերի մի քանի տարբերակ, որ քննարկելու ենք խմբակցությունում, և որոշումը համատեղ կկայացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ մասին հրապարակային կխոսեն միայն նիստից հետո:

Ըստ նրա՝ իրենք հավատարիմ են բացառապես իրավական ճանապարհով գործընթացին, օրենսդիրի լիազորությունների տիրույթում գտնվող գործիքակազմով են շարժվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռ/կ-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր