Ակնհայտ է, որ Ադրբեջանը վաղուց անցել է տեղեկատվական գրոհի, որը ես նաև նմանեցնում եմ հոգեբանական գրոհի: Նրանք, օրինակ, երեք տասնյակ մարդուց բաղկացած եռակողմ ինչ-որ դասընթաց են անցկանցում, կամ փորձի փոխանակում, բայց դրա մասին գրում են, հաղորդում են մի քանի օր: Անընդհատ շեշտում են այն պետություններին, որոնք այդ դասընթացների, կամ փորձի փոխանակմանն են մասնակցում: Ադրբեջանը ներկայումս ընթացող լայնամասշտաբ հրամանատարա-շտաբային զորավարժություններին ներգրավվել ավելի քիչ քանակով զինտեխնիկա և անձնակազմ, քան անցած տարվա այս նույն ժամանակաշրջանում այս նույն ֆորմատի զորավարժությանը: Իսկ այդ քիչը ուղիղ կեսն է, կիսով չափ պակասեցրել է, սակայն ողջ մեդիա դաշտը ողողված են նկարներով և տեսանյութերով, տպավորություն է, որ վախից փորձում են իրենց չանչերի երկարությունը ցույց տան... |