Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի գնեք ռսական «Սու», սարքեք հայկական «Դրո». օրեր առաջ աշխարհի նավթային ու լրատվական շուկան ցնցվեց Սաուդյան Արաբիայի նավթարտադրության կեսի ոչնչացման փաստից, որն իրականացրել էին Եմենի կիսավայրի ցեղերն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ ԱԹՍ-ների կամ դրոնների միջոցով։ Երեք տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում ազրբեյջանական ամենահաջողված գրոհը կատարվել էր իսրայելական արտադրության ԱԹՍ-դրոնի միջոցով՝ Սիսիանից ռազմաճակատ շտապող կամավորների մի ողջ ավտոբուս պայթեցվեց մի կրակոցով։ |