ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ավելի քան 37 մլն դրամ՝ 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման համար
12:40, 19.09.2019 | mamul.am
2515 | 0

Կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ կհատկացվի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով: Այս մասին այսօր որոշվեց կառավարության նիստին:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մանրամասնեց, որ այդ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել մոտ 30 մլն խմ ջուր, որն այս պահին հոսում է աննպատակ:

«Միաժամանակ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ ապօրինի օգտագործող, ինքնաշատրվանող հորերի լուծարման համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղղությամբ»,-ասաց նախարարը:

Է. Գրիգորյանը նշեց նաև, որ դրա արդյունքում արտեզյան ավազանի մակարդակը կբարձրանա:

Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման աշխատանքներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր