Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետը խստացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնի տարածքում: Հենց այս կինոթատրոնում է նախատեսված Լեվան Ակինի վրացա-ֆրանսա-շվեդական «Իսկ հետո մենք պարեցինք» դրամայի պրեմիերան: Նշենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվում ֆիլմին, քանի որ այն պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին: Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով Կինոցուցադրումները ծրագրված են Թբիլիսիի ու Բաթումի բոլոր կինոթատրոններում նոյեմբերի 8-10-ը: Ֆիլմը պատմում է վրացական համույթի երիտասարդ պարող Մերաբի մասին, ով ծայրաստիճան փոխվում է՝ սիրահարվելով իր հավակնոտ հակառակորդ Իրաքլիին: Ֆիլմի հակառակորդները ժամը 16-ից սկսել են հավաքվել Թբիլիսյան համերգասրահի առջև, ապա մի քանի հարյուրանոց խմբով շարժվել դեպի կինոթատրոն: Ցուցարարների շարքերում կան հոգևորականներ, նրանք աղոթքներ են հնչեցնում: Արդեն իսկ կա 2 բերման ենթարկված ցուցարար: Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով Ըստ վրացական աղբյուրների՝ առաջին ցուցադրության ժամանակ կինոսրահում եղել է ընդամենը 20 մարդ, թեև վաճառված են եղել բոլոր տոմսերը: Քիչ առաջ ուժեղացված հսկողության պայմաններում սկսվել է երկրորդ կինոդիտումը: |