ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ազգային մշակույթը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով». Գ. Գյուլումյան
11:20, 11.11.2019 | mamul.am
5657 | 0

Շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ իրենք շարունակելու են հրաժարականի պահանջ ներկայացնել նախարարին այնքան ժամանակ, մինչև նա հեռանա: Նրանք՝ «Դասադուլ», «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով իրազեկման երթ են անցկացնում:

Հարցին, թե եթե օրինագծից հանվի հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր լինելը հայեցողական համարելու դրույթը, ակցիան կդադարեցնե՞ն, Գ. Գյուլումյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, իր իրենց պահանջն արդեն դուրս է եկել այդ շրջանակից:

«Արայիկ Հարությունյանը կամ պետք է աշխատի ըստ էության, կամ պետք է հրաժարական տա: Ազգային մշակույթը խզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով: Ազգայինը հետ է մղվում. 20 մլն դրամ է հատկացվում Մելի մասին ֆիլմ նկարելու համար»,- պնդել է Գ. Գյուլումյանը:

ԵՊՀ դասախոս Արշավիր Գալստյանն ասել է, որ փորձ է արվում իրենց պայքարի գնահատականը տանել այն ուղղությամբ, թե այս ամենն ընդամենը մի քանի դասաժամերի համար կռիվ է: Նրա խոսքով՝ օրինագծում մեկ այլ դրույթ էլ կա, որին չեն անդրադառնում: Այսպես, բուհերի կառավարման 12 հոգանոց խորհուրդ է ձևավորվում, որից 6-ին նշանակում է նախարարը: «Սա բուհին ինքնավարություն տա՞լ է նշանակում»,- ասել է դասախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր