Սպիտակ տունը նոյեմբերի 15-ին հրապարակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած առաջին հեռախոսազրույցը: Այն տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 21-ին` հուլիսյան հեռախոսազանգից երեք ամիս առաջ, ինչը հիմք հանդիսացավ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգը սկսելու համար: Հեռախոսային խոսակցության տեքստը ոչ թե բառացի սղագրությունն է, այլ բովանդակության շարադրում: Այն կազմված է ԱՄՆ գործողությունների շտաբի և Ազգային անվտանգության խորհրդի հերթապահ սպաների գրառումների և հուշերի վրա, ում վրա է դրված ձայնագրման պատասխանատվությունը: |