«Այսօր վարչապետի հետ քննարկել ենք «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը: Լսելը կարևոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կցելով տեսանյութը: «Կրթական համակարգում այսօր լուրջ խնդիր ունենք. այն չի ապահովում երկրի զարգացումը, առավել ևս՝ չի ապահովում ժողովրդի ձգտումները: Կառավարությունն այս հարցում գնալու է վճռական ու հետևողական փոփոխությունների: Կառավարության և, ըստ էության, ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելն ու նրանց ճահիճների մեջ քաշելը չի ստացվելու»,- հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը: |