ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Էրդողանն սպառնում է բոյկոտել ՆԱՏՕ-ի ծրագրերը
14:40, 03.12.2019 | mamul.am
6157 | 0

Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ի ծրագրին` կապված Լեհաստանի և Մերձբալթյան երկրների պաշտպանության հետ, եթե դաշինքը չճանաչի Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժերին որպես ահաբեկչական միավորումներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, գրում է РИА Новости գործակալությունը։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հետապնդելով իր առաջնահերթությունները, որոնք պայմանավորված են երկրի աշխարհագրական դիրքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր