ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հաբլ» աստղադիտակը հայտնաբերել է գերթեթև մոլորակներ
07:10, 22.12.2019 | mamul.am
10568 | 0

«Հաբլ» տիեզերական աստղադիտակի միջոցով աստղագետներին հաջողվել Է պարզել Kepler-51 աստղային համակարգի էկզոմոլորակների խտությունը, որոնք գտնվում են Երկրից 2400 լուսային տարի հեռավորության վրա․ գրում է РИА Новости գործակալությունը: Հայտնաբերված բոլոր երեք մոլորակները ծայրահեղ թեթև են և արևային համակարգում չունեն անալոգներ: Հայտնաբերման նկարագրությունը հրապարակվել է arXiv.org կայքում:

2012 թ-ին «Հաբլ» տիեզերական աստղադիտակին հաջողվել էր հայտնաբերել Kepler-51 մոլորակային համակարգը Կարապի համաստեղությունում, բայց մինչև վերջերս չկար բավարար տվյալներ՝ դրա խտությունը հաշվարկելու համար: Վերջին դիտարկումներն աստղագետներին թույլ տվեցին տվյալներ ստանալ համակարգի չորս հայտնի մոլորակներից երեքի՝ Kepler-51 b, Kepler-51 c և Kepler-51 d քիմիական կազմի, չափի, զանգվածի և որոշ առանձնահատկությունների վերաբերյալ:
Չնայած այդ մոլորակների չափերը կարելի է համեմատել Սատուրնի և Յուպիտերի հետ, սակայն նրանք մոտ հարյուր անգամ ավելի թեթև են, քան արևային համակարգի գազային հսկաները։ Էկզոմոլորակների խտությունը կազմում է 0,1 գրամ մեկ խորանարդ սանտիմետրի համար: Համեմատության համար նշեք, որ բամբակյա քաղցրավենիքն ունի մոտավորապես նույն խտությունը: Դրանք երբևէ հայտնաբերված ամենաթեթև մոլորակներն են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր