ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
#SaudiAramco-ի վրա հարձակմանը հուսի ապստամբները ներգրավված չեն եղել․ ՄԱԿ-ի զեկույց
17:05, 09.01.2020 | mamul.am
7968 | 0

Չնայած Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ, շիական ապստամբներ) խռովարար շարժման կողմնակիցներն իրենց վրա են վերցրել Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերության վրա 2019 թվականի սեպտեմբերին հարձակման պատասխանատվությունը, նրանք դա չեն արել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի անկախ փորձագետների գաղտնի զեկույցին, որը պատրաստվել է Եմենի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Հետաքննության մասնակիցները կասկածում են, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են Saudi Aramco-ի օբյեկտների վրա հարձակման համար, ունեցել են թռիչքի համար անհրաժեշտ հեռավորություն, որպեսզի դրանք կարողանան գործարկվել հուսիների կողմից վերահսկվող Եմենի տարածքներից: Փորձագետները կասկածում են նաև, որ այդպիսի «համեմատաբար բարդ կառուցվածքով անօդաչուները նախագծվել և արտադրվել են Եմենում»:
Ըստ Reuters-ի, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքները, բայց խիստ սահմանափակումներով՝ քաղաքացիական անձինք կամ ամերիկացիները չպետք է տուժեն հարձակումներից։ Ռիադը և Վաշինգթոնը նույնպես մեղադրում են Թեհրանին հարձակման մեջ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը չի կարողացել ապացուցել Իրանի ներգրավվածությունը հարձակմանը: Թեհրանը հերքում է միջադեպի հետ կապված ցանկացած ներգրավվածություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր