2019 թվականի տվյալներով` ինչպես և 2018 թվականին, աշխարհում ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերը կազմում են ստեղնաշարի ամենապարզ ստեղնակցությունը: «123456» ու «qwerty», ինչպես նաև նմանատիպ այլ ստեղնակցությունները ամենատարածվածն են, հայտնում է Известия պարբերականը` փոխանցելով DeviceLock կիբերանվտանգության ընկերության տվյալները: Նշվում է նաև, որ ամենաշատ կիրառվող գաղտնաբառերի տասնյակում հայտնվել են նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Ուսումնասիրություններն անցկացվում են երրորդ անգամ: Այն ներառում է մոտ 5 մլրդ օգտատիրոջ անուն և գաղտնաբառ, որոնք հայտնվել են համացանցում անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով: |