Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը: Թարգմանությունը՝ Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… Քո կոլլեգա՝ Ռենե»: |