Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կա որոշակի պայմանավորվածություն, որի շրջանակում սոցիալական ցանցն աջակցում է Թրամփին՝ նախագահական մրցապայքարում: Այս մասին Սորոսը հայտնել է Դավոսում տնտեսական համաշարհային ֆորումին ելույթ ունենալու ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը: «Կարծում եմ, որ Թրամփը և Facebook-ն ունեն ոչ ֆորմալ փոխօգնության կամ համաձայնության ձեռք բերում»,-մեջբերում է Bloomberg-ը ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերը: Իր ելույթում Սորոսը նաև Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի շահերը անտեսելու մեջ՝ սեփականը գոհացնելու համար: Ավելի վաղ Սորոսը քննադատել էր Facebook և Google ընկերություններին, քանի որ այդ ընկերությունները, նրա կարծիքով, մենաշնորհային դիրք ունեն և խոչընդոտում են նորարարությունների ի հայտ գալուն՝ կախվածություն առաջացնելով իրենց ծառայություններից: |