ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գնդակոծման հետևանքով կան վիրավորներ
11:25, 27.01.2020 | mamul.am
9429 | 0

Բաղդադում «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով՝ (ամերիկյան դեսպանատան տարածք) երեք մարդ է վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ծառայության աղբյուրը:

Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր մեկ զոհի մասին:

Դեպքից հետո Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին հանձնարարել է երկրի անվտանգության ուժերին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների կրկնությունը: Նա հարձակումն անվանել է «անհատների կողմից գործած անպատասխանատու գործողություն»՝ շեշտելով, որ այս հարձակումը «կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»: Իրաքի վարչապետը նաև հավելել է, որ կարգադրել է «հետաքննություն անցկացնել, գտնել հարձակման մեջ ներգրավվածներին և դատական գործի հարուցել»: Վերջին ամիսներին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը բազմիցս հարձակման է ենթարկվել տարբեր եղանակներով, սակայն հրետակոծման ժամանակ առաջին անգամ հրթիռներն ընկել են ուղղակիորեն դիվանագիտական առաքելության տարածքում: Հունվարի 26-ին այս հրետակոծությունը յոթ օրվա ընթացքում երկրորդն է: Հունվարի 20-ին դեսպանատան մոտ երեք հրթիռ է ընկել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր