Նախօրեին Թուրքիայի ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը «Քաֆր Լուսեյն» անցակետում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում և ուղևորվել դեպի հարավ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ին: Ըստ հեռուստաալիքի, թուրքական շարասյունը բաղկացած է ռազմական 30 մեքենայից, այդ թվում`12 զրահատեխնիկայից, որոնք տեղափոխում են նյութատեխնիկական սարքավորումներ: Ավելի վաղ Al Mayadeen հեռուստատեսությունը հաղորդել էր, որ սիրիական բանակի առաջատար ստորաբաժանումները երեք կողմից շրջապատել են Թուրքիայի «Ջեբհաթ ալ-Նուսրա» ռազմական դիտորդական կետը, որը գտնվում է Իդլիբ նահանգի հարավ-արևելքի Մաարեթ Նաամում։ Դեկտեմբերի 23-ին նահանգի հարավում գտնվող մեկ այլ թուրքական հենակետ արգելափակվել էր: |