Ստամբուլի օդանավակայանում վայրէջքի պահին վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորներից մեկը մահացել է: 157 մարդ հոսպիտալացված է: Ըստվերջին տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 183 մարդ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կոշտ վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով դուրս է եկել թռիչքուղուց ու 50-60 մ սահելով՝ ցած ընկել 40 մ բարձրությամբ զառիթափից: Այն բաժանվել է 3 մասի: Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Իզմիր-Ստամբուլ չվերթը: |