Օրեր առաջ Մալդիվյան Մաաֆուշի կղզում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել բրիտանուհի զբոսաշրջիկ՝ լողափում լողազգեստ հագնելու համար: Ոստիկաններին կանչել էին լողափի հանգստացողներն, ովքեր համարել էին, որ բրիտանուհու լողազգեստը չափազանց գրգռիչ է: Կնոջը տարել են բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ մեղադրանք են առաջադրել անպարկեշտ պահվածքի համար, քանի որ կղզու մի շարք լողափերում արգելված է չափազանց բաց լողազգեստներով կրելը: Այնուամենայնիվ, մի քանի ժամ անց կնոջից ներողություն են խնդրել ու ազատ արձակել: |