ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Անտարկտիդայում արձանագրվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
13:35, 14.02.2020 | mamul.am
11937 | 1

Բրազիլացի գիտնականները ռեկորդային բարձր ջերմաստիճան են գրանցել Անտարկտիդայում: Սպիտակ մայրցամաքի պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է մինչև + 18,3°C տաքություն, հայտնում է AFP-ն:

Նման տաք եղանակը գրանցվել է փետրվարի 9-ին: Հայտնի է, որ ջերմաստիճանը չափվել է Սեյմուր կղզու վրա գտնվող բևեռային կայարանում, մայրցամաքի հյուսիսային ծայրամասի մոտակայքում:
Բրազիլացի գիտնական Կառլոս Շեֆերը լրագրողներին հայտնել է, որ Անտարկտիդայում ռեկորդային բարձր ջերմաստիճանը որևէ կապ չունի գլոբալ տաքացման հետ:

Միևնույն ժամանակ, Անտարկտիդայում գրանցված ջերմաստիճանը հավանաբար կավելացնեն մոլորակի գերտաքացման հետ կապված վախերը, նշում է գործակալությունը: Անտարկտիդայում սառցադաշտերի արագ հալչումը նպաստում է ծովի մակարդակի բարձրացմանը, որն էլ իր հերթին սպառնալիք է ներկայացնում ափամերձ տարածքում գտնվող քաղաքների և փոքր կղզու բնակիչների համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր