Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբակոծել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ: Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա: Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո: Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները: Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում` նավի անձնակազմը, գրում է Ermenihaber-ը:
|