Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ հաջողվեց գտնել նոր տեսանյութ, որում պարզ երևում է, որ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը քաղաքացիների մեջ եղել են ավտոմատավորներ, որոնք կրակել են։ Ի դեպ այդ վայրում առնվազն երկու զոհ է եղել, որոնք, ըստ ամենայնի՝ զոհվել են Կալանշնիկով ավտոմատի կրակոցից։ Վստահ եմ, որ իշխանությունները կպնդեն, որ դրանք սադրիչներ են։ Կարող եմ համաձայնել, բայց գնդակը ձեր դաշտում է՝ գտեք այդ տականքներին»: |