«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել: |