ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող Սահմանադրական դատարանն ամբողջական պատասխանատվություն է կրում պետության զավթման, ընտրական հանցագործությունների օրինականացման գործում ունեցած հանցակցության ու դերակատարության համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեն բովանդակազուրկ է, եթե մինչև հանրաքվեն Ազգային ժողովը հանդես չգա պետության զավթման գործում Սահմանադրական դատարանի դերակատարության վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով։ Հանրաքվեից հետո սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրությունը պետք է ուղեկցվի լյուստրացիայի ու բարեվարքության մեխանիզմների ներդրմամբ, որը կերաշխավորի անկախ, անաչառ և Սահմանադրական դատարանի դատավորի անկաշկանդ գործունեության համար համալիր և ամբողջական լուծում»: |