Ըստ օպերատիվ շտաբի, Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով 69-ամյա մի կին: Նշվում է, որ հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջ մոտ հաստատվել է երկկողմանի թոքաբորբ․ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Բժիշկներն իրականացրել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համապարփակ բուժում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում, բայց չեն կարողացել փրկել կնոջը», -ասվում է հաղորդագրության մեջ: |