Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը՝ Նյու Յորքում տեղակայված Հովհաննես Աստվածաբանի տաճարը, կվերածվի հիվանդանոցի, գրում է The New York Times-ը՝ հղում անելով տաճարի հոգևորականին։ Հոգևորականի խոսքով՝ տաճարում կտեղադրվի կորոնավիրուսով վարակված շուրջ 200 հիվանդի համար մահճակալ, ինչպես նաև 9 բժշկական վրան։ Արդեն շաբաթվա վերջին հիվանդներին իշխանությունները կտեղափոխեն տաճար: Վերջին տվյալների համաձայն` Նյու Յորքում կորոնավիրուս ախտորոշվել է 130 հազար մարդու մոտ: |