Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent found/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելանելի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են։ |