ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կորոնավիրուսի հաստատման նոր դեպքեր՝ Արցախում
21:15, 15.05.2020 | mamul.am
6925 | 0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները:
«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր