Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50-ը՝ Ժնևում: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան: «ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք, որոնք հիմնականում եղել են միջին ծանրության: Դժբախտաբար, գրանցվել են նաև մահվան դեպքեր՝ միջազգային կազմակերպությունների աշխատակցիների շարքերում»,- նշել է նա։ |