ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը: «Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75 տոկոսը տնտեսվարողներին անտոկոս կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7-10 տոկոս»,- ասաց Տ. Խաչատրյանը: Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք * համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, |