ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու: Ամոթից քունս չի տանում... Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ... Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու: Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն: Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու: Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին... Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք... Ընենց որ, դմփ-դմփ-հու...»։ |