Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակենանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ տան պաշտոնական շուրթերից»: Սարգսյանը նշել է, որ իր կարծիքով՝ ցանկացած պարագայում ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար: |