«Խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը, որ պետք է կորոնավիրուսով պայմանավորված համավարակի հանգամանքներն ուսումնասիրի, ըստ երևույթին, չի ձևավորվի: «Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշեցին, որ Ազգային ժողովի մեծամասնությունը տրամադրված չէ հանձնաժողովին միս ու արյուն տալու: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ քննիչ հանձնաժողովը կարող է ձևավորվել օրենսդիրի հերթական նստաշրջանի ժամանակ` պատգամավորների քվեարկությունից հետո: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |