ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հայաստանի վարչապետն Ադրբեջանին 7 պայման է ներկայացրել, որոնցից և ոչ մեկն ընդունելի չէ». Ալիև
11:45, 31.07.2020 | mamul.am
13320 | 1

Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ հայտարարելով, որ խաղաղ գործընթացի վերաբերյալ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին ներկայացրել է 7 պայման, սակայն «ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ», գրում է АПА գործակալությունը: Ալիևը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ տանի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը ասել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում»: «ՀՀ վարչապետն ասում է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է», ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել դրանից հետո: Մենք բանակցություններ ենք տանում, թե երբ և ինչ հաջորդականությամբ պետք է ազատագրվեն հողերը: Ես մի պայման եմ ներկայացրել 7 պայմանի դեմ․ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա իմ պայմանն է, և ես նրանց խորհուրդ եմ տալիս ընդունել այն»,- ասել է Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր