ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել. «Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում: Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ, միանալ իրենց ընտանիքներին»,- տեսանյութին կից գրել է նա: |